Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Բարսելոնի» կամային հաղթանակը

«Բարսելոնի» կամային հաղթանակը
28.04.2014 | 15:31

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնը» կարողացել է 0:2 հաշվի պայմաններում խուսափել պարտությունից` «Վիլյառեալի» դարպասը խոցելով երեք գնդակ: Իհարկե, դրանում անգնահատելի է եղել տանտերերի ներդրումը, որոնց երկու ֆուտբոլիստներ դարձել են ինքնագոլի հեղինակ: Ի դեպ, մեկ այլ` Անգլիայի առաջնությունում երկու ինքնագոլի հեղինակ են դարձել նաև «Էվերտոնի» խաղացողները` օգնելով դաշտի տերերին հաղթելու 2:0 հաշվով: Ինչ վերաբերում է «Վիլյառեալ»-«Բարսելոն» հանդիպման վերջնարդյունքին, հաղթական գնդակը հանդիպման 83-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսին։ Հաղթանակը «Բարսելոնին» դեռևս շարունակում է պահել ոսկե մեդալների համար պայքարողների շարքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ